Այս նախագիծը նպատակ ունի պարզեցնել և առաջնորդել սկսնակներին իրենց առաջին ներդրման ճանապարհին: Եթե ցանկանում եք կատարել ձեր առաջին ներդրումը, հետևեք ստորև նշված քայլերին:
Եթե հրամանի տողը (command line) ձեզ հարմար չէ, ահա ուղեցույցներ գրաֆիկական ինտերֆեյսի (GUI) կիրառմամբ.
Եթե դուք չունեք git ձեր մեքենայի վրա, տեղադրեք այն
Ստեղծեք ձեր սեփական պատառաքաղը՝ սեղմելով այս էջի վերևում գտնվող fork
կոճակը:
Դա կստեղծի այս պահոցի պատճենը ձեր հաշվում:
Հիմա կլոնավորեք պահոցը ձեր համակարգչում: Հղումը պատճենելու համար սեղմեք clone
կոճակը, այնուհետև copy to clipboard
պատկերակը:
Բացեք տերմինալը և գործարկեք հետևյալ git հրամանը.
git clone "url you just copied"
Որտեղ "url you just copied"-ը (առանց չակերտների) ձեր պահոցի հղումն է (այս նախագծի ձեր ճյուղավորումը). Հետևեք նախորդ քայլերին, որպեսզի ստանաք հղումը.
Օրինակ՝
git clone https://github.com/this-is-you/first-contributions.git
Որտեղ this-is-you
-ն github-ի ձեր մուտքանունն է. Այսպիսով դուք պատճենում եք first-contributions պահոցը GitHub-ից ձեր համակարգչի վրա:
Անցեք ձեր համակարգչում գտնվող պահոցը, եթե արդեն այնտեղ չեք։
cd first-contributions
Հիմա ստեղծեք նոր ճյուղ՝ օգտագործելով git checkout
հրամանը․
git checkout -b <add-your-name>
Օրինակ՝
git checkout -b add-alonzo-church
Հիմա բացեք Contributors.md
ֆայլը ձեր տեքստային խմբագրիչում, գրեք ձեր անունը և պահպանեք ֆայլը։ Մի ավելացրեք այն ֆայլի սկզբում կամ վերջում: Տեղադրեք այն որևէ տեղ մեջտեղում: Այժմ պահպանեք ֆայլը:
Եթե գնաք նախագծի պանակ և կատարեք git status
հրամանը, կտեսնեք, որ փոփոխություններ կան:
Ավելացրեք այդ փոփոխությունները այն ճյուղին, որը հենց նոր ստեղծեցիք՝ օգտագործելով git add
հրամանը.
git add Contributors.md
Այժմ գործադրեք այս փոփոխությունները git commit
հրամանով.
git commit -m "Add <your-name> to Contributors list"
Փոփոքեք <your-name>
-ը ձեր անունով
Push արեք ձեր փոփոխությունները git push
հրամանով․
git push origin <add-your-name>
Փոփոխոք <add-your-name>
-ը ավելի վաղ ստեղծած ճյուղի անունով:
Եթե push անելիս սխալներ եք ստանում, սեղմեք այստեղ՝
-
Go to GitHub's tutorial on generating and configuring an SSH key to your account.
remote: Support for password authentication was removed on August 13, 2021. Please use a personal access token instead. remote: Please see https://github.blog/2020-12-15-token-authentication-requirements-for-git-operations/ for more information. fatal: Authentication failed for 'https://github.com//first-contributions.git/'
Եթե այցելեք ձեր GitHub պահոցը, կտեսնեք Compare & pull request
կոճակը։ Սեղմեք այդ կոճակը։
Ապա հաստատեք pull հարցումը:
Շուտով ես կմիավորեմ ձեր բոլոր փոփոխությունները այս նախագծի գլխավոր մասնաճյուղի մեջ: Փոփոխությունները միաձուլվելուց հետո դուք կստանաք ծանուցող նամակ:
Շնորհավորանքնե՛րս, դուք հենց նոր ավարտեցիք ստանդարտ fork -> clone -> edit -> pull request աշխատակարգը, որը հաճախ կհանդիպեք որպես ներդրող:
Նշեք ձեր ներդրումը և կիսվեք այն ձեր ընկերների և հետևորդների հետ՝ այցելելով web app.
Դուք կարող եք միանալ մեր Slack թիմին, եթե որևէ հարց կամ օգնության կարիք ունեք։ Միանալ slack թիմին.
Հիմա կարող եք ձեր ներդրումն ունենալ այլ նախագծերում։ Մենք կազմել ենք հեշտ խնդիրներ ունեցող նախագծերի ցանկ, որոնցից կարող եք սկսել: Համեցեք վեբ հավելվածի նախագծերի ցանկը.
GitHub Desktop | Visual Studio 2017 | GitKraken | Visual Studio Code | Atlassian Sourcetree | IntelliJ IDEA |