Skip to content

Latest commit

 

History

History

javascript

Folders and files

NameName
Last commit message
Last commit date

parent directory

..
 
 

JavaScript Հուշաթերթիկ

For loops

Jacascript-ում,կամ ցանկցած այլ ծրագրավորման լեզվում գոյումթյուն ունեն ցիկլեր(Անգլերեն loops) որոնք բանականին հեշտացնում են ծրագրավորողների կյանքը: Ցիկլը հնարավորություն է տալիս կատարել որևէ գործողություն որոշակի քանակությամբ: Նմանօրինակ ցիկլ է for ցիկլը Javasript-ում: Ենթադրենք ցանկանում ենք 1-ից 50 թվերը հերթով տպել console-ում: Որպեսզի ամեն անգամ չգրենք ՝ console.log(1); consloe.log(2); և այսպես շարունակ, կոգտագործենք for ցիկլը՝

——— let number = 0;
for(i = 0; i < 50; i++){
   namber ++
   console.log(apple);
};

for (i=1; i<20;  i = i+2) { console.log(i + " is an odd number that is less than 20")} | 

———

——— for loop-ը ստեղծում է հանգույց բաղկացած 3 արտահայտություններից.

  1. փոփոխականի սկզբնական արժեքը
  2. փոփոխականի արժեքների տիրույթը
  3. գործողություն փոփոխականի հետ որի արդյունքում փոփոխականը ստանում է նոր արժեք, այդ արժեքն էլ ընդունում է փոփոխականը հաջորդ անգամ հանգույցի միջով անցնելիս:
    Այնուհետև սահմանում ենք գործողությունից որը ցանկանում ենք կատարել ամեն անգամ հանգույցի ավարտից հետո։
    Տրված օրինակում սահմանում ենք փոփխական i, որի սկզբնական արժեքը 1 է, արժեքների տիրույթը մինչև 20ը և գործողությունը փոփոխականի հետ(i+2) ստացված արժեքն էլ ամեն անգամ օգտագործվելու է հաջորդ հանգույցի ընթացքում։ Շղթայի հիմնական գործողությունն է տպել console-ում «i-ը կենտ թիվ է, որը փոքր է 20-ից»: ———

While

var i = 0 
while (i <= 10) {
var result = i*2; 
console.log(i+" times 2 is equal "+result); 
i++ ; 
}

While loop-ը ստեղծում է հանգույց որը կրկնվում է քանի դեռ փոփոխականի արժեքը համապատասխանում է սահմանված պայմանին։
Տրված օրինակում ստեղծում ենք փոփոխական i, որի սկզբնական արժեքը 0 է,այնուհետև սահմանում ենք պայմանը(քանի դեռ i-ը փոքր է կամ հավասար 10-ի), սրան հետևում է գործողությունը որը մենք ցանկանում ենք կատարել, ստեղծում ենք մեկ այլ փոփոխական result, որը հավասար է ix2, և տպում ենք console-ում «iը բազմապատկած 2ով հավասար է result», հանգույցի ավարտից հետո iը ընդունում է i+1 արժեքը։

Do/While Loop

var i = 0; 
do {
var half = i/2 ; 
console.log("the half of "+i+ " is "+half); 
i++

} while (i<10)

Do While loop-ը անում գրեթե նույն բանը ինչ While loop-ը մի պարզ տարբերությամբ որ Do While Loop-ի մեջ սկզբում սահմանում ենք գործողությունը որը ցանկանում ենք կատարել այնուհետև պայմանը որին պետք է մեր փոփոխականը բավարարի, սա նշանակում է գործողությունը կկատարվի առնվազն մեկ անգամ անկախ նրանից արդյոք մեր փոփոխականի արժեքը համապատասխանում է սահմանված արժեքին թե ոչ:
Տրված օրինակում ստեղծում ենք փոփոխական i, որի սկզբնական արժեքը 0 է, գործողությունը որը ցանկանում ենք կատարել - ստեղծել մեկ այլ half փոփոոխական, որը հավասար է iի արժեքը բաժանած 2ի, տպել consoleում «iի կեսը հավասար է half-ի արժեքին» և կրկնել այս գործողությունը քանի դեռ iը փոքր է կամ հավասար 10ի։

JavaScript Comparison Operators

Operators Explanation
= հավասար է արժեքը.
=== հավասար է և՛ արժեքը, և՛ տեսակը
!= արժեքը հավասար չէ.
!== կամ արժեքը կամ տեսակը հավասար չեն.
> մեծ է.
< փոքր է.
>= մեծ է կամ հավասար.
<= փոքր է կամ հավասար.
? պայմանական օպերատոր։ Օգտագործվում է, երբ կա պայման և այդ պայմանին բավարարող երկու հնարավոր արժեք։ Օրինակ. var status = (age >= 18) ? 'adult' : 'minor'; status փոփոխականը կստանա 'adult' արժեքը եթե տարիքը մեծ կամ հավասր է 18ի, այլապես այն ընդունում է ՛minor' արժեքը։