Skip to content

Latest commit

 

History

History
63 lines (51 loc) · 8.17 KB

README.md

File metadata and controls

63 lines (51 loc) · 8.17 KB

Լինուքս շել (Linux shell)

Մինչ սկսելը

Անգլերենի իմացությունը շատ է հեշտացնում հրամանները հիշելու գործը, քանի որ հրամանների մեծ մասը ուղղակի անգլերեն արտահայտությունների կրճատումներ են։

Հիմնական հասկացություններ

Ընդհանրապես, unix-ի հիմքի վրա ստեղծված բոլոր օպերացիոն համակարգերում օգտատերերը ունեն տարբեր իրավունքներ։ Այսպիսի օպերացիոն համակարգերում գլոբալ փոփոխություններ անելու համար հիմնականում պետք են գալիս ավելի շատ իրավունքներ քան տրվում է հենց սկզբից ստեղծված ուղղակի օգտատերին։ Այն օգտատերը/օգտատերերը, որոնք ունեն գլոբալ փոփոխություններ կատարելու իրավունքներ ունեն root հասանելիություն։ Նրանք կոչվում են root օգտատերեր կամ սուպեր օգտատերեր (super users)։

Դուք հեշտությամբ կարող եք որոշել թե տվյալ պահին shell֊ում ինչ իրավունքներ ունեք․ $ (դոլար) սիմվոլը նշանակում է որ դուք ունեք սովորական իրավունքներ։
# (վանդականիշ) սիմվոլը նշանակում է որ դուք root իրավունքներ ունեք տվյալ պահին։

Սովորական օգտատերը, root-ի գաղտնաբառը իմանալու դեպքում սովորաբար շատ հեշտ կարող է ստանալ այդ իրավունքները։ Օրինակ, ինչ որ ծրագիր տեղադրելու համար սովորաբար պետք են գալիս root իրավունքներ։ Սովորաբար այդպիսի իրավունքներ պահանջող հրամաններ կատարելիս հրամանի ամենասկզբից պետք է կանչել sudo ծրագրին։

Հաճախակի օգտագործվող հրամանների ցանկ

Հրաման Բացատրություն Նշանակություն
cd <directory> Change Direction Տեղափոխում է դեպի նշված <directory> պանակ (folder)։
ls ls - LiSt Ցուցադրում է տվյալ պանակում ներառված բոլոր ֆայլերն ու պանակները։
ls <directory> LiSt Ցուցադրում է նշված <directory> պանակում եղած բոլոր ֆայլերը և պանակները։
whoami WHO AM I Ցուցադրում է տվյալ օգտատիրոջ անվանումը։
pwd Print Working Directory Ցուցադրում է տվյալ պանակի բացարձակ հասցեն։
grep <text> Globally search a Regular Expression and Print Որոնում է տրված <text> տեքստը։
man <program_name> MANual Բացում է տվյալ <program_name> ծրագրի օգտատիրոջ ձեռնարկը։ Շատ օգտակար է որևէ նոր հրաման սովորելիս։
su <user_name> Switch User Թույլ է տալիս փոխել օգտատիրոջը <user_name>-ի։
sudo <command> Super User DO Կատարում է <command> հրամանը root իրավունքներով։
sudo su Super User DO Switch User Փոխում է օգտատիրոջը շելլում դեպի սուպեր օգտատեր։
ps Process Status Ցույց է տալիս տվյալ պահին կատարվող պրոցեսսների ցուցակը։
kill <process_id> կամ <process_name> KILL Դադարեցնում է նշված պրոցեսի աշխատանքը՝ ըստ <process_id> իդենտիֆիկատոր կոդի կամ <process_name> անվանման։
top Ցուցադրում է առավելագույն ռեսուրսներ օգտագործող 30 պրոցեսները, ցանկը թարմանում է ավտոմատ կերպով
(նշում․ մեծատառերով են գրված այն տառերը որոնք կազմում են տվյալ հրամանի հապավումը։)

Վերաուղղորդող օպերատորներ

shell֊ում հնարավոր է մի ծրագրի արտածած տվյալները փոխանցել մյուսին։ Դրա համար օգտագործվում են վերաուղղորդող օպերատորներ։

Դիտարկենք հետևյալ օրինակը՝

$ cd /bin
$ ls | grep "zip"

այստեղ սկզբում տեղափոխվում ենք bin պանակը, ապա պանակում գտնվող ծրագրերից grep-ի միջոցով «ֆիլտրում» ենք այն ֆայլերը, որոնց անվանումներում առկա է "zip" բառը։ Ուղղահայաց գիծը վերաուղղորդման օպերատորն է։ Այն ls-ի արտածումը տալիս է grep-ի «մուտքին»։

Որոշ այլ ծրագրերի տեղադրում և օգտագործում

Շելլ֊ից հնարավոր է նաև տեղադրել այլ ծրագրեր․ Ծրագրերը ներբեռնվում են համացանցից։ Ծրագրեր տեղադրելու համար կան մի քանի տարբերակներ։ Ամենահեշտ տարբերակներից մեկը ծրագրաշարային մենեջեր օգտագործելն է։ Ծրագրաշարային մենեջերները պարունակում են հազարավոր ծրագրեր որոնք արդեն պատրաստ են օգտագործման։

Unix-ի հիմքի վրա ստեղծված տարբեր օպերացիոն համակարգերի մեծ մասը սովորաբար ունեն հենց սկզբից տեղադրված ծրագրաշարային մենեջեր։ Սակայն, տարբեր տարբերակների վրա (որոնք, ի դեպ կոչվում են դիստրիբուտիվ(distro, distributive)) դրանք կարող են տարբեր լինել։ Օրինակ Debian օպերացիոն համակարգի հիմքի վրա ստեղծված դիստրո֊ներում ծրագրաշարային մենեջեր֊ը apt/apt-get֊ն է, Red Hat֊ի հիմքի վրա ստեղծվածների դեպքում՝ dnf-ը (նախկինում yum)։ Ահա որոշ օգտակար ծրագրերի ցուցակ։

  1. aptitude ֊ Սա նույնպես ծրագրաշարային մենեջեր է, սակայն ավելի նոր է ու որոշ հարցերում ավելի լավը քան սկզբնական տեղադրված որոշ ծրագրաշարային մենեջերներ։
  2. tig ֊ շատ հարմար կերպով ցուցադրում է տվյալ git ռեպոզիտորիայում կատարված աշխատանքները։
  3. top կամ htop ֊ հասկանալի ու հարմար ձևով ցուցադրում է տվյալ պահին կատարվող բոլոր պրոցեսսները։

Փորձեք ինքներդ

Ահա թե ինչպես պետք է տեղադրել aptitude ծրագրաշարային մենեջերը Debian֊ի հիմքի վրա կառուցված ՕՀ֊երում։

$ sudo apt-get install aptitude

Այս հրամանը կհարցնի գաղտնաբառ որպես root/superUser հրամանը կատարելու համար։ Գաղտնաբառը մուտքագրելիս որպես ապահովության միջոց շելլ֊ը ցույց չի տալիս որ մուտքագրումը տեղի է ունենում, հետևաբար դուք չեք տեսնում ինչ֊որ քանակի կետեր ձեր էկրանին։ Ուղղակի մուտքագրեք գաղտնաբառը և սեղմեք Enter կոճակը aptitude տեղադրելուց հետո մնացած ծրագրերը կտեղադրենք aptitude֊ի օգնությամբ։

$ sudo aptitude install tig htop

Այստեղ մենք միանգամից տեղադրում ենք 2 ծրագիր։