Skip to content

Latest commit

 

History

History
47 lines (34 loc) · 6.68 KB

filenaming-arm.md

File metadata and controls

47 lines (34 loc) · 6.68 KB
layout title menu order lang ref permalink
page
Ֆայլի անվանում և դասավորում
true
1
arm
filenaming
/filenaming-arm

Լավ դասավորված կառուցվածքները և ֆայլի համապատասխան անունները դյուրացնում են ֆայլերին հետևելը և դրանք դասավորելը, ինչպես նաև անհրաժեշտ են IDEP-ի աշխատանքի ընթացակարգի համար: Ֆայլերն անվանելիս կամ դասավորելիս Դուք պետք է համապատասխանեք . այնպես դասվորեք, որպեսզի այդ ֆայլերը դյուրությամբ ճանաչվեն և պատշաճ կերպով դասակարգվեն: Տեղեկատուի հստակ կառուցված և ֆայլերի անվանման փոխարկում կարգավորեք, որը հետևում է այս նմուշին՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ ամսաթիվ կամ ծավալ) + եզակի նույնացուցիչի որոշ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of unique identifier):

Տվյալների կառուցվածքի ապահովում

Ուշադիր մտածեք, թե ինչպես կարող եք լավագույնս կառուցել Ձեր տվյալները՝ սկսած Ձեր ծրագրի ամենավաղ փուլերից: Փորձեք մակերեսային ստորադասություն պահել (թղթապանակների ոչ խորը ներդրում): Անհատական տեղեկատուները կարող են խմբավորվել՝ մի շարք տարբեր չափորոշիչներով, այդ թվում՝ ամսաթիվ, ձևաչափ, ենթահավաքածու կամ ինչ-որ տեսակի կատեգորիաներով, որոնք լավագույնս իմաստավորում են Ձեր ծրագիրը:

Տվյալների կառուցվածքների որոշ օրինակներ ներառում են դասավորում հետևյալով՝

  • Ձևաչափ (տեքստ, պատկերներ, ձայնային ֆայլեր և այլն)
  • ոճ (հարցազրույցներ, պոստերներ, լրագրեր, բացիկներ և այլն)
  • միավոր (ամսագրի տարի/ծավալ, արխիվային տուփ)

Ֆայլի անուններ

Ֆայլի անունները պետք է Ձեզ թույլ տան անուններից ճշգրտությամբ նույնականացնել ֆայլերը: Ձևաչափ ընտրեք՝ Ձեր ֆայլերն անվանելու համար և դրանք համապատասխանաբար օգտագործեք: Անվան մեջ ներառեք այն տվյալները, որոնք Ձեզ թույլ կտան Ձեր ֆայլերը զանազանել մեկը մյուսից՝ հետևելով այս շարքին ՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ ամսաթիվ կամ ծավալ) + եզակի նույնացուցիչի որոշ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of unique identifier):

Ի նկատի ունեցեք, թե ինչպես են տվյալները ընդհանուրից առանձնահատուկի տեղափոխվում: Մի քանի տարրեր, որոնք պետք է ի նկատի ունենաք՝ ներառելու համար.

  • Ծրագրի կամ հավաքածուի նույնացուցիչ՝ անուն, հապավում, հավաքածուի համար և այլն
  • Խմբավորում. Տարի, ծավալ (ամսագիր), արխիվային սերիա կամ տուփ և այլն
  • Միավորի նույնացուցիչ՝ էջ, թողարկում (ամսագիր), համաձայնեցում, եզակի նույնացուցիչ (ISBN, OCLC, դարակի նշան)

Մի քանի լավագույն գործելակերպեր.

  • Պետք է խուսափեք օգտագործել բոլոր հատուկ գրանշանները, ինչպես օրինակ՝ ~ ! @ - # $ % ^ & * ( ) ; < > ? , [ ] { } ' " | Հակված եղեք թվերին, լատինական տառերին (նախընտրելի է փոքրատառ) և ընդգծումներին_:
  • Բացատներ և գծիկներ մի՛ օգտագործեք: Որոշ ծրագրաշարեր չեն ճանաչի բացատներով ֆայլի անունները և բացատներով ֆայլերի անունները պետք է կցվեն չակերտներում, երբ օգտագործվում են հրամանատողում:
  • Բացատների այլընտրանքները ներառում են՝
    • Ընգծումները, օրինակ՝ file_name.xxx
    • Առանց զատելու՝ xxx
    • «Ուղտային ոճ», որտեղ յուրաքանչյուր բաժնի առաջին տառը գրվում է մեծատառով, օրինակ՝ xxx
  • Ամսաթվի զանազանման լավ ձևաչափ է՝ ՏԱՐԻ-ԱՄ-ՕՐ YYYY_MM_DD կամ ՏԱՐԻ-ԱՄ YYYY_MM: Այս ձևաչափը երաշխավորում է, որը Ձեր բոլոր ֆայլերը մնան ժամանակագրական կարգով, նույնիսկ մի քանի տարիների ընթացքում:
  • Ֆայլերի անունները հնարավորինս կարճ պահեք, քանի որ ֆայլերի երկար անունները լավ չեն աշխատում բոլոր տեսակի ծրագրաշարերի հետ: Ներառեք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են գտնել և իմաստավորել ֆայլը: Նպատակը պետք է իմաստալից և հակիրճ լինի: Հիշեք, որ ֆայլի անունը այն տեղը չէ, որտեղ պետք է արձանագրվեն նկարագրական անդրտվյալները:
  • Երբ հաջորդական համարակալման համակարգ եք օգտագործում, օգտագործեք համապատասխան թիվ, որը գլխավորող զրոներ ունի՝ հստակեցման համար , ինչպես նաև երաշխավորելու, որ ֆայլերը դասակարգված են հաջորդական դասավորմամբ: Օրինակ օգտագործեք 0001, 0002, ...0010, 0011 ... 0100, 0101 և այլն՝ 1, 2, ...10, 11 ... 100, 101 և այլնի փոխարեն:

Այլ հուշումներ

Տեղեկատուի մեջ ներառեք README.txt ֆայլ , որը կբացատրի Ձեր անվանման ձևաչափը՝ որևէ հապավման կամ գաղտնագրի հետ միասին, որոնք Դուք օգտագործել եք: Այս փաստաթղթերն օգտակար կլինեն և՛ ծրագրի կամ փորձի ընթացքում և՛ ապագայում: